Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Գրանցվել է 2 նոր ռեկորդ` կայծակների վերաբերյալ (տեսանյութ)

01:10, չորեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2016 թ.
Գրանցվել է 2 նոր ռեկորդ` կայծակների վերաբերյալ (տեսանյութ)

Երկնային մարմինների համաշխարհային կազմակեպության աշխատակիցները գրանցել են կայծակների 2 համաշխարհային ռեկորդ: Ամենաերկար ձգված կայծակը նկատվել է 2007 թվականի հունիսի 20-ին ԱՄՆ Օկլահոմա նահանգում, հայտնում է The Washigton Post-ը: Դրա երկարությունը կազմել է 321 կմ: Իսկ ամենաերկարատև կայծակի տիտղոսին է արժանացել Ֆրանսիայում, Պրովանս-Ալպեր-Լազուրե ափ նահանգում 2012 թվականին: Այն տևել է 7,74 վայրկյան:

Ժամանակակից սարքերի շնորհիվ գիտնականները հաշվարկել են, որ միջինում կայծակի տևողությունը չի գերազանցում 1 վայրկյանն, իսկ երկարությունը` 30 կմ-ը:

Ավելի վաղ գիտնականները, համեմատելով արբանյակային լուսանկարներն, ամենակայծակնաշատ վայրն են ճանաչել Վենեսուելայի Մարակայբո լիճը: Այստեղ տարեկան ամեն մի քառակուսի կմ-ի վրա հարվածում է 233 կայծակ:

10528 | 0
Facebook