Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գևորգ Սաֆարյանն առողջական խնդիրներ ունի

16:20, հինգշաբթի, 25 օգոստոսի, 2016 թ.
Գևորգ Սաֆարյանն առողջական խնդիրներ ունի
     Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր մեկ ամսով հետաձգվել է Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստը: Նիստին մասնակցել է նաև Գևորգի մայրը` Շուշան Բերբերյանը: Վերջինը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ դատական նիստի հետաձգումը պայմանավորում է «Սասնա ծռեր» խմբավորման գործերի հետ: «Գևորգն առողջական խնդիր ունի՝ ոտքն է ցավում: Առանց այն էլ՝ սկզբից ցավում էր, անցել էր արդեն, հիմա շատ ավելի բարդացել է վիճակը: Դեղեր ենք տարել, չի օգնել, բժիշկ ենք տարել, որը ստույգ ոչինչ չի ասել»,- նշել է նա: Շուշան Բերբերյանի խոսքրով՝ քրեակատարողական հիմնարկում Գևորգ Սաֆարյանը հեռուստատեսության, ռադիոյի միջոցով հետևում է զարգացումներին:
2382 | 1
Facebook