Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դատարանը մերժեց Արամ Հակոբյանի պաշտպանի ներկայացրած միջնորդությունը

11:45, հինգշաբթի, 25 օգոստոսի, 2016 թ.
Դատարանը մերժեց Արամ Հակոբյանի պաշտպանի ներկայացրած միջնորդությունը
     Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Արամ Հակոբյանի պաշտպանի ներկայացրած միջնորդությունը՝ խափանման միջոցը՝ կալանքը, փոխելու որոշման առնչությամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Հակոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը: Նա ասել է, որ դիմելու են Վճռաբեկ դատարան:
     Հիշեցնենք, որ Արամ Հակոբյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ Քր. օր-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):
2182 | 0
Facebook