Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ձկան յուղը կօգնի երեխաներին երկար և հանգիստ քնել

23:15, չորեքշաբթի, 24 օգոստոսի, 2016 թ.
Ձկան յուղը կօգնի երեխաներին երկար և հանգիստ քնել

Ձկան յուղի հաբերն ու սննդի մեջ ձկան յուղի կիրառումը կբարելավեն մանկական քունը, վստահեցնում են Օքսֆորդի համալսարանի գիտնականները: Նրանք հետազոտություն են անցկացրել 350 աշակերտների շրջանում: Պարզվել է, որ 10 երեխաներից 4-ը տառապում է քնի խանգարումներից: Նրանց առաջարկել են օրական մեկ հաբ ձկան յուղ խմել, ինչից հետո պարզել են, որ նախկինում քնի խանգարումներ ունեցող երեխաները ձկան յուղն օգտագործելուց հետո քնել են միջինը 58 րոպե ավելի երկար և գիշերվա ընթացքում 7 անգամ ավելի քիչ են արթնացել:

Մասնագետները մեծահասակներին և երեխաներին խորհուրդ են տալիս ամենաքիչը շաբաթական երկու անգամ ձկան յուղ օգտագործել:

Ավելի վաղ նորվեգացի հետազոտողները հայտարարել էին, որ հղիության ընթացքում ձկան յուղի օգտագործումը ապագա երեխայի մոտ ինտելեկտի մակարդակը բարձրացնում է 5 բալով:

15669 | 0
Facebook