Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ոստիկանները լրագրողների հանդեպ բռնություն են կիրառում։ Եվ դա քրեորեն պատժելի արարք է». Սամվել Մարտիրոսյան

23:50, ուրբաթ, 29 հուլիսի, 2016 թ.
«Ոստիկանները լրագրողների հանդեպ բռնություն են կիրառում։ Եվ դա քրեորեն պատժելի արարք է». Սամվել Մարտիրոսյան

Իրավիճակը խառն է, նոր եմ կոմպին հասել, դեռ փորձում եմ հասկանալ։ Բայց մի բան հաստատ է․ ոստիկանները լրագրողների հանդեպ բռնություն են կիրառում։ Եվ դա քրեորեն պատժելի արարք է․
     Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը քրեականացված է և պատժվում է Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի հիմքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով (200,000-ից 400,000 դրամ)։ Եթե նույն արարքը կատարվել է պաշտոնատար անձի կողմից՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա։ Իսկ եթե վերը նշված արարքները կատարվել են լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժվում են ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:

4437 | 6
Facebook