Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիացի փախստականը Գերմանիայի Անսբախ քաղաքի բարերից մեկում պայթուցիկ է գործի դրել

12:25, երկուշաբթի, 25 հուլիսի, 2016 թ.
Սիրիացի փախստականը Գերմանիայի Անսբախ քաղաքի բարերից մեկում պայթուցիկ է գործի դրել

Սիրիացի 27-ամյա փախստականը, ում Գերմանիայի իշխանությունները մերժել են ապաստան տրամադրել, պայթուցիկ սարք է գործի դրել բավարական Անսբախ քաղաքի բարերից մեկի մուտքի մոտ, հայտնում է BBC-ն:

Արդյունքում սիրիացին մահացել է, իսկ 12 մարդ վնասվածքներ են ստացել, որոնցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Բավարիայի ՆԳ նախարար Յոահիմ Հերմանը հայտնել է, որ տղամարդը ժամանակին բուժվել է հոգեբուժարանում: Նրան Գերմանիայում ժամանակավոր կեցության իրավունք է տրվել՝ հաշվի առնելով Սիրիայում տիրող իրավիճակը:

9441 | 0
Facebook