Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ակտիվիստը ջուր շփեց Հրանտ Բագրատյանի վրա. ԱԺ-ի դիմաց լարված իրավիճակ է

14:35, երկուշաբթի, 27 հունիսի, 2016 թ.
Ակտիվիստը ջուր շփեց Հրանտ Բագրատյանի վրա. ԱԺ-ի դիմաց լարված իրավիճակ է

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ԱԺ-ի դիմաց մեկնարկել է «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամների կազմակերպած ակցիան, որի պահանջն է` չեղարկել ՀՕՊ համաձայնագրի կնքումը ՌԴ-ի հետ:

ՀՀԿ-ական պատգամավորներին քաղաքացիները դիմավորեցին սուլոցներով ու «դավաճաններ», «հուդաներ» բացականչություններով: Հավաքված ցուցարարներին մոտեցավ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ում, ի տարբերություն իր մյուս գործընկերների, սուլոցներով չդիմավորեցին: Նա նշեց, որ ինքն էլ դեմ է հանաձայնագրի ընդունմանը և թերի համարեց ՀՀ ԱԳՆ-ի աշխատանքը:
    
     Այնուհետև, ակտիվիստներից մեկը Բագրատյանին վիրավորեց` նրան մեղադրելով անգործության մեջ:
     Նրանց միջև քաշքշուկ սկսվեց, որի ժամանակ ակտիվիստը ջուր լցրեց պատգամավորի վրա:

6766 | 5
Facebook