Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ոստիկանները Շահեն Հարությունյանից պահանջել են գտնվել պատարագի վայրից ողջամիտ հեռավորության վրա». ՀՀ ոստիկանություն

16:50, շաբաթ, 25 հունիսի, 2016 թ.
«Ոստիկանները Շահեն Հարությունյանից պահանջել են գտնվել պատարագի վայրից ողջամիտ հեռավորության վրա». ՀՀ ոստիկանություն
     Շահեն Հարությունյանին բերման ենթարկելու վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել: «Այսօր Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում Հռոմի Պապի կողմից Սուրբ պատարագ մատուցելուց առաջ ոստիկանները նկատել են Շահեն Հարությունյանին՝ վերնաշապիկի մեջ իր թաքցնելիս:
     Հաշվի առնելով վերջինիս կողմից նախկինում դրսևորված խուլիգանական վարքագիծը և ոստիկանության ծառայողների նկատմամբ անհնազանդության բազմաթիվ դեպքերը, ոստիկանները նրանից պահանջել են գտնվել պատարագի վայրից ողջամիտ հեռավորության վրա:
     Շ. Հարությունյանը հրաժարվել է կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջը:
     Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով՝ վերջինիս նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ: Վարչական վարույթին ապահովվել է օրինական ներկայացուցչի և փաստաբանի մասնակցությունը:
     Նկատի ունենալով, որ Շահեն Հարությունյանը որպես պայմանական դատապարտված անչափահաս գտնվում է պատժի կատարման ստորաբաժանման վերահսկողության տակ, վարչական վարույթն իրականացնում է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչությունը»:

    
3384 | 1
Facebook