Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արևմտյան Վիրջինիայում ջրհեղեղը 23 մարդու կյանք է խլել

15:35, շաբաթ, 25 հունիսի, 2016 թ.
Արևմտյան Վիրջինիայում ջրհեղեղը 23 մարդու կյանք է խլել
     Ամերիկայի Արևմտյան Վիրջինիա նահանգում հունիսի 23-ին հորդառատ անձրևներ են տեղացել, ինչի հետևանքով 23 մարդ զոհվել է: Այս մասին հաղորդում է РИА Новости-ին:
     Փլուզվել է ավելի քան 100 տուն, հազարավոր մարդիկ առանց էլեկտրականության են մնացել: Իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհվածների թիվը կավելանա: Որոնողական-փրկարարական գործողությունները շարունակվում են:
     Տարերային աղետի հետևանքների դեմ պայքարելու համար` ԱՄՆ արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը մասնագետների է ուղարկել:
4104 | 0
Facebook