Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Պապի դասերը. «Առավոտ»

11:20, շաբաթ, 25 հունիսի, 2016 թ.
Պապի դասերը. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Հայաստանում հոգևոր առաջնորդի պահանջարկ կա: Այնպիսի առաջնորդի, որը երթևեկում է միջին կարգի «Ռենոյով» (որը Երևանում օգտագործվում է «տաքսու տակ»:): Որը խստորեն արգելում է թիկնապահներին «հեռու քշել» ժողովրդին՝ իր մեքենայից,: Որն այլ երկիր է գալիս ինքնաթիռի «էկոնոմ կլասի» սրահով: Որը խոսում է հանգիստ, ցածր ձայնով, առանց պաթոսի: Մի խոսքով՝ մեզ պետք է հոգևոր առաջնորդ՝ Ֆրանցիսկոս պապի նման, բայց, իհարկե՝ մեր հարազատ եկեղեցու սպասավոր:
     Մարդիկ հեշտությամբ են տարբերում՝ երբ է հանրային դեմքն անկեղծ. երբ է կեղծավոր, երբ է նա իսկապես հավատում բարձր հոգևոր արժեքներին, իսկ երբ է ձևեր թափում:
     Ի վերջո մարդու դեմքի արտահայտությունից ու հատկապես նրա աչքերից կարելի է հասկանալ՝ ինչի մասին է նա երազում: Ավելի շուտ՝ ինչ տեսակի, ինչ բնույթի են նրա երազանքները՝ մի տեղ «փող կպցնելու» և ավելի ճոխ կյանք վարելո՞ւ, թե՞ իսկապես մարդկանց հոգևոր ու ֆիզիկական տանջանքները թեթևացնելու մասին:
     Քիչ թե շատ փորձառու ականջը կարող է տարբերակել նաև՝ արդյոք մարդը կարդացե՞լ է անցյալի իմաստուն մարդկանց մտքերը, և ամենակարևորը՝ կարողացե՞լ է այդ մտքերը մարսել, դարձնել իրենը, թե՞ պարզապես ցանկանում է իր խոսքում մի երկու «մեջբերում» անել՝ տպավորություն թողնելու համար»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

4706 | 4
Facebook