Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հրթիռակոծվել է Հալեպի հայկական ծերանոցը. հայ աշխատակցուհին զոհվել է

17:15, ուրբաթ, 27 մայիսի, 2016 թ.
Հրթիռակոծվել է Հալեպի հայկական ծերանոցը. հայ աշխատակցուհին զոհվել է

Երկու օր է` զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծում են Հալեպի Նոր գյուղը, հատկապես «Վերժին Գուլբենկյան» հիվանդանոցը, որի շենքում այժմ տեղակայված է հայկական ծերանոցը։ Այս մասին հաղորդում է «Գանձասար»-ը:
     Ծերանոցի տնօրենը տեղեկացնում է, որ քիչ առաջ մեկ հրթիռ ընկել է ծերանոցի շենքի վրա, որի հետևանքով մահացել է ծերանոցի ծառայողական պաշտոնյաներից մեկը` Մարալ Քյուլլիկյանը: Եվս 2 հայ վիրավորվել է: Վիրավորների վիճակը մտահոգիչ չէ:
     Կառույցը լուրջ վնասներ է կրել:
     Հայ կամավորնեի օգնությամբ` ծերանոցի տարեց բնակիչները տեղափոխվում են շենքի համեմատաբար ապահով հարկեր։

2239 | 0
Facebook