Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք կռվում ենք 80-ական թվականների զենքով, բայց այս 3 օրերի պատերազմը ցույց տվեց, որ ժողովրդի սատարումն ամենամեծ բանն է». Սերժ Սարգսյան

17:00, չորեքշաբթի, 06 ապրիլի, 2016 թ.
«Մենք կռվում ենք 80-ական թվականների զենքով, բայց այս 3 օրերի պատերազմը ցույց տվեց, որ ժողովրդի սատարումն ամենամեծ բանն է». Սերժ Սարգսյան
     Ավարտվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մամուլի ասուլիսը, որտեղ հարցերի գերակշիռ մասը վերաբերում էին սահմանային վերջին օրերի աննախադեպ լարվածությանը: «Բնական է, որ մենք ցավ ենք զգում, երբ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին: Բայց շատ լավ հասկանում ենք, որ մեր հնարավորությունները սահմանափակ են՝ ազդելու այդ գործընթացի վրա... Այսօր Ադրբեջանը երևի թե ունի ավելի ժամանակակից զինատեսակներ, և այս 3 օրվա ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ իրոք այդ զինատեսակները գործում են, բայց ուժը զինատեսակի ժամանակակից լինելու մեջ չէ, ավելի ճիշտ` ամբողջովին դրա մեջ չէ, ուժը տանկերի թվի մեջ չէ, այլ` այն հավատի, որ կա հայ ժողովրդի մեջ, այն է` ամեն գնով պաշտպանել հայրենիքը: Այո, մենք կռվում ենք հիմնականում 80-ական թվականների զենքով, բայց այս 3 օրվա կոնֆլիկտը ցույց տվեց, թե ով ինչպես է կռվում: Տեսանք, թե ադրբեջանցիներն ինչքան կորուստներ ունեն, ինչքան` մենք, մենք ինչպես ենք վերաբերվում մեր կորուստներին` ամեն վայրկյան տեղեկացնելով հանրությանն այդ մասին»,- ասել է ՀՀ նախագահը` հավելելով. «Գիտեք` պատերազմը շատ վատ բան է, բայց այս 3 օրերի պատերազմը ցույց տվեց, որ ժողովրդի սատարումն ամենամեծ բանն է, ուժը դրա մեջ է»:
17638 | 13
Facebook