Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օգտակար խորհուրդներ ծնողներին

17:06, կիրակի, 20 մարտի, 2016 թ.
Օգտակար խորհուրդներ ծնողներին

Երեխա լույս աշխարհ բերելն ու արժանավայել դաստիարակելը մարդու կարևորագույն կոչումն է։ Ներկայացնում ենք հոգաբանների ու մանկավարժների կողմից մշակված օգտակար խորհուրդների փունջ, որն ավելի դյուրին կդարձնի ապագա սերունդ դաստիարակելու պատասխանատու առաքելությունը։

1. Ամենակարևորը` երեխային գովեք շրջապատում, նախատելու համար՝ առանձնացեք։

2. Նախատեք ոչ թե երեխային, այլ նրա արարքները։

3. Ողջ ընտանիքով մի՛ «հարձակվեք» երեխայի վրա։

4. Երբ նախատում է հայրը (կամ մայրը), մի՛ պաշտպանեք երեխային. չեզոքություն պահպանեք։

5. Քննարկեք երեխայի հետ ընտանեկան կենցաղային հարցերը. նա իրեն ընտանիքի լիիրավ անդամ կզգա։

6. Հաճախ զրուցեք երեխայի ու ընտանիքի մյուս անդամների հետ։

7. Մի՛ զլացեք կրկնել, որ շատ եք սիրում Ձեր երեխային։

8. Թող առաջին տեղում լինի Ձեր երեխան, հետո նոր` նրա արարքները։

9. Խոսեք երեխաների հետ իրենց ձեռքբերումների ու զգացմունքների մասին։

10. Ամեն մի փոքրիկ լավ արարքի համար գովաբանեք երեխային։

11. Եթե ինչ-որ հարցում սխալ եք եղել, ներողություն խնդրեք. նա ավելի կհարգի Ձեզ, ու Ձեր հարաբերություններն ավելի ամուր կդառնան։

12. Սովորեցրեք երեխային գումարից ճիշտ օգտվել, վստահեք նրան փոքրիկ գնումներ կատարելու հարցում։ Այդպես նա կհարգի աշխատանքն ու ուրիշի վաստակած գումարը և հասուն տարիքում հեշտությամբ կկարողանա ինքնուրույն վաստակել։

38870 | 1
Facebook