Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լևոն Մկրտչյանը` Արմեն Աշոտյանի հետ հարաբերությունների մասին

15:30, ուրբաթ, 11 մարտի, 2016 թ.
Լևոն Մկրտչյանը` Արմեն Աշոտյանի հետ հարաբերությունների մասին

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձավ իր և նախկին նախարար Արմեն Աշոտյանի միջև հարաբերություններին:

«Մենք ջերմ հարաբերություններ ունենք, և որևէ պատճառ չկա խնդիրներ ունենալու: Պարոն Աշոտյանին երկար տարիներ է՝ ճանաչում եմ, նա ակտիվ էր»,- ասաց նախարարը` հավելելով, որ Աշոտյանը պաշտոնավարել է շատ լավ: «Վստահ եղեք, որ իմ կողմից որևէ քայլ փիառի համար չի լինելու: Ամեն դեպքում, պարոն Աշոտյանի հետ որևէ խնդիր չունեմ, շատ լավ հարաբերություններ ունենք»:

5583 | 1
Facebook