Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեկկայում հանել են Նեյմարի պատկերով պաստառները՝ հավատացյալների զգացմունքները վիրավորելու պատճառով

23:10, ուրբաթ, 12 փետրվարի, 2016 թ.
Մեկկայում հանել են Նեյմարի պատկերով պաստառները՝ հավատացյալների զգացմունքները վիրավորելու պատճառով
     Մեկկայի քաղաքային իշխանությունները հրամայել են հանել Բրազիլիայի ազգային հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարի պատկերով պաստառները՝ բնակիչների դժգոհության պատճառով։ Քաղաքապետ Օզման Մալին կոչ է արել ամերիկյան «McDonald’s» ընկերությանը, որը և տարածել է ֆուտբոլիստի պատկերով պաստառները` չմոռանալ մուսուլմանների համար սուրբ քաղաքի հանդեպ հարգանքի և հավատացյալների զգացմունքների մասին։ Միևնույն ժամանակ, պաշտոնյաները հրաժարվել են մեկնաբանել, թե ինչի հետ են կապված դժգոհությունները։ Ենթադրվում է՝ պատճառն այն է, որ Նեյմարը քրիստոնյա է։ Նշենք, որ գովազդային պաստառի համաձայն՝ «McDonald’s»-ի այցելուները կկարողանան պայքարել ֆուտբոլիստի հետ անձամբ հանդիպելու համար։
3864 | 0
Facebook