Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակվել է

21:40, հինգշաբթի, 11 փետրվարի, 2016 թ.
Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակվել է
    

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ սաստիկ բքի պատճառով փետրվարի 11-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակվել է: Փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
     Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
     Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
     ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

2952 | 0
Facebook