Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մարտին Ford-ը կցուցադրի Fiesta ST-ի գերհզոր տարբերակը

23:06, հինգշաբթի, 11 փետրվարի, 2016 թ.
Մարտին Ford-ը կցուցադրի Fiesta ST-ի գերհզոր տարբերակը

Ford ընկերությունը պլանավորում է ներկայացնել Fiesta ST-ի «լիցքավորված» տարբերակը 2016թ. մարտին, Ժնևի ավտոսրահում, հաղորդում է Autocar-ը: Ավտոմեքենան ստանալու է իր անվան մեջ Plus նախածանցը և դառնալու է ամերիկյան բրենդի` այս տարվա համար պլանավորված յոթ նորույթներից մեկը:
     Տեխնիկական բնութագրերը դեռևս գաղտնի են պահվում: Ներկայումս Fiesta ST-ն հագեցվում է 1,6-լիտրանոց բենզինային շարժիչով, որն ունի 182 ձիաուժ հզորություն: Մինչև 100կմ/ժ մեքենան կարող է զարգացնել 6,9 վայրկյանում, առավելագույն արագությունը 220կմ/ժ է:
     Ավելի վաղ Ford ընկերությունը հերքել է Fiesta-ի «լիցքավորված» տարբերակի մշակման մասին տեղեկատվությունը: Պլանավորվում էր, որ այդպիսի մոդիֆիկացիան հագեցվելու է 250 ձիաուժ հզորությամբ շարժիչով:
     Հիշեցնենք, որ ապագայում ամերիկյան բրենդի մոդելային շարքում կհայտնվի բարձր արտադրողականությամբ 12 մոդել: Դրանց թվում կլինեն` Focus RS, F-150 Raptor, Mustang Shelby GT350 / GT350R GT նոր սերունդը:

11018 | 0
Facebook