Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կառավարությունը հաստատեց մարզահամերգային համալիրի վաճառքը չեղարկելու մասին որոշումը

13:03, հինգշաբթի, 11 փետրվարի, 2016 թ.
Կառավարությունը հաստատեց մարզահամերգային համալիրի վաճառքը չեղարկելու մասին որոշումը
     Այսօր կառավարության նիստում որոշում ընդունվեց չեղյալ ճանաչել կառավարության` 2015 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ամրացված և Հայաստանի Հանրապետության կառավարության սեփականությունը հանդիսացող գույքը հետ վերցնելու, օտարելու և «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին» N 935-Ա որոշումը: Նախատեսված է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում լուծել «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի հետ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ կառավարության 13.08.2015թ. N 935-Ա որոշման համաձայն` «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին օտարված` պետական սեփականություն հանդիսացող գույքի դիմաց վճարումներ սահմանված ժամկետում չեն իրականացվել: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավելեց, որ համալիրի բաժնետոմսերի կառավարումը պետք է ՊՆ-ից փոխանցվի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Նա հանձնարարեց պաշտպանության նախարարությանը` հաջորդ նիստին ներկայացնել որոշման նախագիծ, որով կսահմանվի համալիրի բաժնետոմսերի կառավարման փոխանցման պահը:
4791 | 0
Facebook