Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մանկասպան մորն սպառնում է 20 տարվա ազատազրկում. մանրամասներ մոր կողմից 7-ամյա որդու սպանության գործից

14:11, հինգշաբթի, 11 փետրվարի, 2016 թ.
Մանկասպան մորն սպառնում է 20 տարվա ազատազրկում. մանրամասներ մոր կողմից 7-ամյա որդու սպանության գործից

Ռուսական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնում Տոմսկում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունից: Հիշեցնենք, որ այնտեղ օրերս 28-ամյա կինն այնքան էր ծեծել իր 7 տարեկան որդուն, որ վերջինս ուշաթափվել ու մահացել էր: Պարզվել է, որ մայրը Դարյա Մալցևան է, ով արդեն խոստովանական ցուցմունք է տվել: Հարևանների հավաստմամբ՝ կինը երեխային դաժանաբար ծեծել է գրեթե ամեն օր: Այժմ քննչական կոմիտեն քննության է առնելու նաև խնամքի կենտրոնների և դպրոցի ուսուցիչների ցուցաբերած հանցավոր անտարբերության փաստը: Մոր կողմից դաժանորեն ծեծվող երեխան պարբերաբար դասի է գնացել կապտուկներով, սակայն այդ հանգամանքի վրա ոչ ոք ուշադրություն չի դարձրել:
     Մանկասպան մորն սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:

12400 | 7
Facebook