Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ստամբուլում դաժանորեն սպանված հայը՝ պարոն Պետրոսը «Փակ շուկայի» ոսկերիչներից էր

12:10, երեքշաբթի, 09 փետրվարի, 2016 թ.
Ստամբուլում դաժանորեն սպանված հայը՝ պարոն Պետրոսը «Փակ շուկայի» ոսկերիչներից էր

Հայտնի են դարձել շաբաթավերջին պոլսահայությանը ցնցած դեպքի մանրամասները: Ինչպես տեղեկացնում է Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթը, համայնքի հայտնի ոսկերիչներից 87-ամյա Պետրոս Դեմիրճին (Յակուբ) ու նրա կինը` 79-ամյա Սեդա-Աիդա Դեմիրճին Ջումուրիեթ պողոտայի վրա գտնվող իրենց բնակարանում հարձակման զոհ են դարձել, ինչի հետևանքով Պետրոս Դեմիրճին մահացել է, իսկ նրա կինը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
     «Ժամանակը» հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել, երբ տարեց ամուսինները տանը գտնվել են միայնակ: Նրանց բնակարան են ներխուժել երեք հոգի, դաժանորեն ծեծելով կապկպել ամուսիններին և թալանել տունը՝ տանելով մեծ քանակությամբ գումար և ոսկեղեն: Դեպքի մասին տեղեկացել է Դեմիրճիների տան սպասուհին, որի դռան թակոցներին տանտերերը չեն արձագանքել: Սպասուհին զանգահարել է ոստիկանություն, որն էլ, հատուկ տեխնիկայի միջոցով մտնելով բնակարան, այնտեղ գտել է մահացած տանտիրոջն ու վիրավորված տանտիրուհուն:

Դեպքը լայն քննարկման նյութ է դարձել նաև թուրքական մամուլում:

Հաղորդվում է, որ Պետրոս Դեմիրճին Ստամբուլի «Փակ շուկայի» «Ֆելեմենք» ոսկերչական հաստատության սեփականատերն էր:

6873 | 0
Facebook