Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թուրքիայի փաստարկները Су-24 ինքնաթիռի վերաբերյալ անհեթեթություններ ու արդարացումներ են». Պուտին

11:08, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2015 թ.
«Թուրքիայի փաստարկները Су-24 ինքնաթիռի վերաբերյալ անհեթեթություններ ու արդարացումներ են». Պուտին

Ռուսաստանը չի ընդունում Թուրքիայի պնդումներն այն մասին, որ թուրք օդաչուները չեն իմացել, թե ում ռազմական ինքնաթիռն են խոցել Սիրիայի սահմանին: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Պուտինը շեշտել է, որ չճանաչել ռուսական ինքնաթիռները հնարավոր չէ և Անկարայի փաստարկներն անհեթեթություններ ու արդարացումներ են: «Դրանց վրա (ինքնաթիռների) տարբերանշաններ կան, ու դրանք լավ տեսանելի են: Դրանք հենց մեր ինքնաթիռներն են, այլ ոչ թե մեկ ուրիշի,- ասել է Պուտինն ու հավելել,- մենք նախօրոք, ամերիկյան կողմի հետ պայմանավորվածության համաձայն, տեղեկատվություն ենք տարածել, թե որտեղ է աշխատելու մեր ավիացիան, ինչ տեղանքում ու ինչ ժամերի»: Պուտինը նաև հարցադրում է արել` ասելով. «Ինչպես կվարվեր Թուրքիան, եթե այդ ինքնաթիռն ամերիկյան լիներ»:

Նշենք, որ ավելի վաղ France 24-ի եթերում Թուրքիայի նախագահ Էրդողանը նշել էր, որ իրենք այլ կերպ կվարվեին, եթե իմանային, որ ինքնաթիռը ռուսական է: Էրդողանը նաև նշել է, որ զանգահարել է Պուտինին, ով սակայն, չի պատասխանել: Այս հայտարարությանն անմիջապես արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն` ասելով, որ թուրքական կողմից ոչ մի հեռախոսազանգ չի եղել:

6116 | 1
Facebook