Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեդվեդևը 2 օր է տվել Թուրքիայի հանդեպ պատժամիջոցներ պատրաստելու համար

16:46, հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2015 թ.
Մեդվեդևը 2 օր է տվել Թուրքիայի հանդեպ պատժամիջոցներ պատրաստելու համար
     ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է տնտեսական և հումանիտար պատժամիջոցների փաթեթ կազմել ընդդեմ Թուրքիայի` որպես պատասխան թուրքական հակաօդային ուժերի կողմից ռուսական «Су-24» կործանիչի խոցման:
     Մեդվեդևը նշել է, որ այդ հարցի շուրջ քննարկումներ են տարվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
     «Որոշումը օրենքի ուժ է ստանալու, և այն նախատեսված է լինելու նման իրավիճակներում մեր անվտանգության ապահովման համար»,- ասել է Մեդվեդևն ու հավելել, որ պատժամիջոցների փաթեթի պատրաստման համար 2 օր ժամանակ է տրվում:
     Հիշեցնենք, սական, որ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի հանդեպ:
6642 | 0
Facebook