Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ». Պեսկով

14:33, հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2015 թ.
«Ռուսաստանը չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ». Պեսկով
     Ռուսաստանը մտադրություն չունի թուրքական ապրանքների վրա որևէ սահմանափակում կիրառել կապված Թուրքիայի կողմից խոցված ռուսական Սու 24 կործանիչի հետ: Ինչպես հաxորդում է «ՌԻԱ»-ն, այս մասին հայտարարաել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
     «Թուրքական ապրանքների վրա որևէ էմբարգո կամ սահմանափակում, բնականաբար, չի լինելու: Պարզապես խստացվելու է այդ ապրանքների նկատմամբ վերահսկողությունը, ինչն այսպիսի անկանխատեսելի իրավիճակների համար բնական երևույթ է»,- հայտնել է Պեսկովը:
4144 | 0
Facebook