Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսական օդանավի կործանումը լուրջ հետևանքներ կունենա ռուս-թուրքական հարաբերություններում». Պուտին

17:23, երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2015 թ.
«Ռուսական օդանավի կործանումը լուրջ հետևանքներ կունենա ռուս-թուրքական հարաբերություններում». Պուտին

Ինչպես արդեն նշել էինք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել Թուրքիայի սահմանին կործանված ռուսական ռազմական օդանավի միջադեպի շուրջ հատուկ հայտարարությամբ: Իր ելույթի ընթացքում ՌԴ նախագահը հավելել է, որ ռուսական օդանավը որևէ վտանգ չի ներկայացրել Թուրքիայի համար:

«Մենք մանրամասն կվերլուծենք տեղի ունեցածը: Պատահարը լրջագույն հետևանքներ է ունենալու, այդ թվում նաև` ռուս-թուրքական հարաբերությունների համար: Մենք միշտ էլ Թուրքիային որպես բարեկամ պետություն ենք դիտարկել: Չեմ կարող ասել, թե այսօր տեղի ունեցածն ո՞ւմ էր պետք, համենայն դեպս` ոչ մեզ»,- նշել է ՌԴ նախագահը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պուտինը Լաթաքիայում Թուրքիայի կողմից ռուսական ռազմական օդանավի կործանումը թիկունքից հարված էր անվանել:

5925 | 4
Facebook