Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Kia-ն գաղտնազերծել է Cadenza-ի դիզայնը

20:21, երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2015 թ.
Kia-ն գաղտնազերծել է Cadenza-ի դիզայնը
     Kia ընկերությունը հրապարակել է Cadenza մեծ սեդանի երկրորդ սերնդի պաշտոնական լուսանկարները: Ավտոմեքենայի վաճառքը կսկսվի 2016թ.: Նորույթը կողմնորոշված է, առաջին հերթին, Հյուսիսային Ամերիկայի և Մերձավոր Արևելքի շուկաների վրա:
     Ինչպես հաղորդում է բրենդի մամուլի ծառայությունը, ավտոմեքենայի դիզայնի վրա աշխատելիս, նրանք ոգեշնչվել են Kia-ի եվրոպական սեդաններով: Cadenza-ի նոր սերունդը կստանա «վագրի քիթ», ջերմափոխանակիչի ուրիշ ցանց, նոր լուսարձակներ, սփոյլեր: Սեդանը կտարբերվի նաև լուսադիոդային օպտիկայով և արտանետման նոր համակարգով:
     Մեքենայի սրահը կստանա նոր նստատեղեր և տեղեկատվական-զվարճանքային համակարգի մեծ էկրան: Տեխնիկական բոլոր բնութագրերը դեռևս գաղտնի են պահվում:
     World Car Fans-ի տվյալներով` ավտոմեքենան կստանա 3.3-լիտրանոց V6 բենզինային շարժիչ: Ագրեգատի հզորությունը կկազմի 293 ձիաուժ և 345 Նմ պտտող պահ: Շարժիչային գամմայի մեջ կարող է մտնել նաև 2.0-լիտրանոց տուրբո-ագրեգատ չորս մխոցով: Ընկերության մոդելային շարքում Cadenza-ն գրավելու է Optima-ից մեկ աստիճան բարձր դիրք: Նոր Cadenza-ն, ինչպես և նախորդ սերունդը, Ռուսաստան չի մատակարարվելու:
4849 | 0
Facebook