Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կորյուն Սողոմոնյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

21:48, չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2015 թ.
Կորյուն Սողոմոնյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
     Դոհայում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը 1/16 եզրափակչում հանդիպեց Պապուա Նոր Գվինեայի ներկայացուցիչ Չարլզ Կեամային: Բոլոր երեք մրցավարներն էլ երեք ռաունդներում հաղթանակը տվեցին Սողոմոնյանին: Այսպիսով, մեր մարզիկը դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ կհանդիպի 2013-ի աշխարհի փոխչեմպիոն ալժիրցի Ֆլիսսի Մոհամեդին: Մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին: Հիշեցնենք, որ պայքարում մնացած մեր մյուս մարզիկը` 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 1/8 եզրափակչի իր գոտեմարտը կանցկացնի հոկտեմբերի 8-ին:
3504 | 0
Facebook