Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆիլիպիններում հարյուրից ավելի ձկնորս է անհետացել թայֆունի պատճառով

11:45, կիրակի, 04 հոկտեմբերի, 2015 թ.
Ֆիլիպիններում հարյուրից ավելի ձկնորս է անհետացել թայֆունի պատճառով

Ֆիլիպիններւոմ «Մուչժիգե» թայֆունի պատճառով կորել է առնվազն 121 ձկնորս: Ներկա դրությամբ չի հաջողվել կապ հաստատել ձկնորսական 23 նավի հետ, որոնց մեծամասնությունն անհետացել է Պանգասինան նահանգի ափերի մոտ:

Որոնողափրկարարական գործողություններին ներգրավված են իրավապահներն, ափային պահակազորը, ֆիլիպինյան բանակն ու ձկնորսները: Բացի այդ, թայֆունին զոհ է գնացել 2 մարդ, ավերվել է 200 տուն, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Չինաստանի հարավում թայֆունի մոտենալու հետ կապված հայտարարվել է վտանգի բարձրագույն աստիճան: Ակնկալվում է, որ առանձին շրջաններում կարող են տեղալ մինչև 250-280 մմ տեղումներ, որոշ շրջաններում դադարեցված է տրանսպորտային հաղորդակցությունը:

5320 | 0
Facebook