Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նեյմարը կօգնի «Բարսելոնա»-ին՝ Իսպանիայի քաղաքացիություն ստանալով

22:25, ուրբաթ, 02 հոկտեմբերի, 2015 թ.
Նեյմարը կօգնի «Բարսելոնա»-ին՝ Իսպանիայի քաղաքացիություն ստանալով
     Բրազիլիայի ազգային հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը մոտ է Իսպանիայի քաղաքացիություն ստանալուն։
Իսպանական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ մինչև տարեվերջ ֆուտբոլիստը կստանա իսպանական անձնագիրը:
Նշենք, որ Բրազիլիայի և Իսպանիայի միջև գործող պայմանագրի համաձայն՝ բրազիլացիներն, ովքեր Իսպանիայում մշտապես ապրում են 2,5 տարի, կարող են ստանալ քաղաքացիություն: Նեյմարն Իսպանիայում է 2013-ի գարնանից:
Բացի այդ, Նեյմարի քաղաքացիությունը ձեռնտու կլինի «Բարսելոնա»-ի համար, որը կկարողանա ձեռք բերել ԵՄ երկրների քաղաքացիություն չունենող 1 ֆուտբոլիստ:
5093 | 0
Facebook