Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ոտքի՛, Հայաստան»-ը սեպտեմբերի 4-ին հանրահավաք է անցկացնելու

18:06, երկուշաբթի, 31 օգոստոսի, 2015 թ.
«Ոտքի՛, Հայաստան»-ը սեպտեմբերի 4-ին հանրահավաք է անցկացնելու

«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհրդի հայտարարությունը.
    
     «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժումը ս․թ․ օգոստոսի 13-ին դիմել էր Հայաստանի ընդդիմադիր ուժերին՝ ժողովրդի վստահության կառավարություն ձևավորելու կոչով։ Այս օրերին Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների «քննարկումը» քաղաքական ուժերի հետ բացահայտեց բոլոր նրանց, ովքեր պատրաստ չեն պայքարել մեր երկրում իշխանության յուրացման դեմ։
     «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժումը բարձր է գնահատում Հիմնադիր խորհրդարանի դիրքորոշումը՝ քայլեր ձեռնարկել ժողովրդի վստահության կառավարություն ձևավորելու ուղղությամբ։
     Քաղաքական դաշտում ստեղծված դասավորության հրամայականն է ընդդիմադիր քաղաքական ուժերին միավորվել ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու եւ ժողովրդի իշխանությունը յուրացումից ազատելու գործում։
     «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը հրավիրում է բոլոր այն ընդդիմադիր ուժերին, ովքեր մերժում են Սերժ Սարգսյանի հետ համագործակցությունը՝ սահմանադրական կարգի փոփոխության գործում, մասնակցել սեպտեմբերի 4-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին և իրենց ելույթներով ներկայացնել քաղաքացիներին իրենց դիրքորոշումը երկիրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

3684 | 3
Facebook