Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վատիկանի՝ մանկապղծության համար մեղադրվող դեսպանը մահացել է դատական նիստից առաջ

18:00, ուրբաթ, 28 օգոստոսի, 2015 թ.
Վատիկանի՝ մանկապղծության համար մեղադրվող դեսպանը մահացել է դատական նիստից առաջ

Վատիկանի՝ Դոմինիկյան Հանրապետությունում դեսպան Ջոզեֆ Վեսոլովսկին, որ մեղադրվում էր երեխաների հանդեպ բռնությունների համար և կարգալույծ էր արվել, մահացել է այս գիշեր՝ իր գործով դատական լսումներից առաջ:

67-ամյա Վեսոլովսկին ավելի վաղ առողջական խնդիրներ է ունեցել: Նրան կարգալույծ են արել անցյալ տարի, երբ ԶԼՄ-ները հայտնել են, որ նա բռնություններ է գործադրում տղա երեխաների նկատմամբ: Դրանից հետո Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ էր արել կաթոլիկ եկեղեցուն՝ պայքարել հոգևորականների շրջանում արատավոր երևույթի՝ մանկապղծության դեմ և պատժել բոլոր մեղավորներին: Նա նաև այդ մարդկանց արարքները համեմատել է սատանիստական գործերի հետ: Հռոմի պապի շնորհիվ Վատիկանում այսուհետ առավել խիստ օրենքներ են գործում մանկապղծության և նմանատիպ այլ հանցանքների համար:

8724 | 0
Facebook