Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վիդալի հայրը բերման է ենթարկվել՝ նրա մոտ թմրանյութեր և դանակներ հայտնաբերվելու պատճառով

01:06, ուրբաթ, 31 հուլիսի, 2015 թ.
Վիդալի հայրը բերման է ենթարկվել՝ նրա մոտ թմրանյութեր և դանակներ հայտնաբերվելու պատճառով
     Չիլիի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալի հայրը՝ Էրազմո Վիդալը բերման է ենթարկվել չիլիական ոստիկանության կողմից՝ իր մոտ թմրանյութեր և դանակներ ունենալու պատճառով։
«Ինձ շատ շուտ բաց թողեցին։ Պարզ էր, որ ես ոչ մի վատ բան չեմ արել։ Պարզապես ընկերներիս հետ գարեջուր էի ըմպում։ Այդ պատճառով, ես լիովին հանգիստ եմ»,- ասել է ֆուտբոլիստի հայրը։
Ոստիկանության աշխատակից Քրիսթիան Պոբլեթեն, իր հերթին, նշել է, որ Վիդալի մոտ հայտնաբերված թմրանյութերը եղել են օրենքով թույլատրելի քանակության։
«Է․ Վիդալը բերման է ենթարկվել, քանի որ նրա մոտ հայտնաբերվել են թմրանյութեր և երկու դանակ։ Բայց նա ազատ է արձակվել, քանի որ թմրանյութերի քանակը չի գերազանցել թույլատրելի չափն, իսկ դանակները նախատեսված են եղել խոհարարական նպատակների համար»։
8073 | 0
Facebook