Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Իսլամական պետություն»-ը մտադիր է պատերազմ սկսել Հնդկաստանում` աշխարհի վերջը մոտեցնելու համար

17:02, չորեքշաբթի, 29 հուլիսի, 2015 թ.
«Իսլամական պետություն»-ը մտադիր է պատերազմ սկսել Հնդկաստանում` աշխարհի վերջը մոտեցնելու համար

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը մտադիր է մեծ զորամիավորումներ ստեղծել Աֆղանստանում ու Պակիստանում` Հնդկաստան ներխուժման և «աշխարհի վերջը» մոտեցնելու համար: Այս մասին գրում է USA Today-ը` հենվելով ահաբեկիչների հրապարակած` «Իսլամական խալիֆաթի, Մարգարեի խալիֆաթի համառոտ պատմություն» փաստաթղթի վրա:

Այդ փաստաթղթի 32 էջերում ասվում է, թե ինչպես է «Իսլամական պետություն»-ը միավորելու աֆղանական ու պակիստանական իսլամական զորամիավորումներն ու թե ինչպես է ռազմական գործողություններ ծավալելու Հնդկաստանում: Ասվում է, որ Հնդկաստանի վրա հարձակումը դառնալու է ԱՄՆ հետ պատերազմի ապոկալիպսիսի սկիզբը:

«Անգամ եթե ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ դուրս գա մեր դեմ, իսկ դա, անկասկած, տեղի կունենա, ապա դա կդառնա վերջնական պատերազմում ուժերի միավորում»,- ասված է փաստաթղթում:
10952 | 0
Facebook