Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավստրիայի ԱԳ նախարարությունը նշել է հակառուսական պատժամիջոցների չեղարկման պայմանները

15:31, կիրակի, 05 հուլիսի, 2015 թ.
Ավստրիայի ԱԳ նախարարությունը նշել է հակառուսական պատժամիջոցների չեղարկման պայմանները

Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները կչեղարկվեն միայն այն ժամանակ, երբ Դոնբասում տիրող իրավիճակը հանդարտվի: Այս մասին հաղորդում է «Գազետա»-ն:

«Ավստրիան դեմ չէ Եվրոմիության հակառուսական պատժամիջոցներին. մեր երկիրը միշտ էլ աջակցել է եվրոպական երկրների դիրքորոշմանը: Այնուամենայնիվ, մենք կարծում ենք, որ բանակցությունների շարունակման և ուկրաինական հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու նպատակով միշտ էլ պետք է հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ: Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները կչեղարկվեն, երբ Դոնբասում տիրող իրավիճակը նորմալանա»,- հայտարարել է Կուրցը:

5203 | 0
Facebook