Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զորամասերից մեկում գլխի շրջանում հրազենային վնասվածքից լեյտենանտ է մահացել

15:00, չորեքշաբթի, 01 հուլիսի, 2015 թ.
Զորամասերից մեկում գլխի շրջանում հրազենային վնասվածքից լեյտենանտ է մահացել
     ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ, ըստ նախնական տվյալների` հունիսիս 30-ին, ժամը 13:00-ի սահմաններում, հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի պահպանության տարածքում հայտնաբերվել է լեյտենանտ Մավրիկ Խաչատուրի Մելիքյանը` գլխի շրջանում ստացած հրազենային գնդակային վնասվածքով:
     Զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին Մավրիկ Մելիքյանը մահացել է:
     Կատարվում է նախաքննություն:
     ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում Մավրիկ Խաչատուրի Մելիքյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
6228 | 0
Facebook