Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այս կյանքում, իմացե՛ք,ես միայն ինձնից եմ վախենում, ոչ ոք չի կարող ինձ վախեցնել. Վաղինակ Շուշանյան

22:01, երկուշաբթի, 29 հունիսի, 2015 թ.
Այս կյանքում, իմացե՛ք,ես միայն ինձնից եմ վախենում, ոչ ոք չի կարող ինձ վախեցնել. Վաղինակ Շուշանյան
     «Ցանկացած պահի կարող ենք նորից փակել Բաղրամյան պողոտան, եթե հարկ լինի՝ ևʹ սկսզբից, ևʹ վերջից, որ չկարողանան անգամ իրենց նստավայրեր հասնել: Ես որպես շարքային քաղաքացի լինելու եմ և՛ այստեղ, և՛ այնտեղ, բայց որպես համակարգող՝ «Ոչ թալանին» նախաձեռնութունն այլևս իրավիճակին չի խառնվի: Այնտեղ արդեն սկսել են քաղաքական խմորումներ տեղի ունենալ»,- այսօր, Ազատության հրապարակում հայտարարեց «Ոչ թալանին» նախաձեռնութան անդամ Վաղինակ Շուշանյանը: Նա կրկին անգամ հիշեցրեց, որ «Ոչ թալանին»-ն ապաքաղաքական կառույց է, զբաղվում է զուտ սոցիալական խնդիրներով, որն էլ, այս պահին, էլեկտրաէներգիայի թանկացումը չեղյալ համարելն է: ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հարցին, թե ինչպես է Վաղինակը վերաբերվում այն խոսակցություններին, որ իբրև իրեն վախեցրել են, ինչի պատճառով էլ հենց նա լքել է Բաղրամյան պողոտան, վերջինը պատասխանեց, «Այս կյանքում, իմացեք, ես միայն ինձնից եմ վախենում, ոչ ոք չի կարող ինձ վախեցնել: Ի գիտություն բոլորի՝ այն, ինչը որ չեն կարող կյանքում ինձնից խլել, իմ խիզախությունն է, դուխն է»:
5494 | 2
Facebook