Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Երևանում բնակարանների առուվաճառքի թիվը նվազել է. «ՀԺ»

10:13, հինգշաբթի, 28 մայիսի, 2015 թ.
Երևանում բնակարանների առուվաճառքի թիվը նվազել է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ՀՀ անշարժ գույքի կադաստրի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա ապրիլին Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը, անցած տարվա ապրիլի համեմատ, նվազել է 29,4 տոկոսով:
     Իսկ ամբողջ հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ գործարքների թիվն ապրիլին նվազել է 15.8 տոկոսով: Անշարժ գույքի շուկայում տիրող այս իրավիճակը արտացոլում է ՀՀ սոցիալ-տնտեսական ճգնաժամային իրավիճակը: Անշարժ գույքի նկատմամբ գործարքների թվի նման գահավիժում արձանագրվել էր 2008-2009 թվականների ճգնաժամի ընթացքում: Հրապարակված այլ ցուցանիշներ ևս ցույց են տալիս տնտեսության տխուր վիճակը: Մասնավորապես՝ կտրուկ նվազել են հիպոթեկային գործարքները: Անցած տարվա ապրիլի համեմատ՝ այդպիսի գործարքների թիվը կրճատվել է 41.2 տոկոսով»:
     Մանրամասները` թերթի համարում:

3159 | 0
Facebook