Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ֆեյսբուքով» չես կարող իշխանություն քշել, հրապարակով` կարող ես. Արամ Մանուկյան

19:33, չորեքշաբթի, 27 մայիսի, 2015 թ.
«Ֆեյսբուքով» չես կարող իշխանություն քշել, հրապարակով` կարող ես. Արամ Մանուկյան
     «ՀԱԿ-ի տնտեսական հանձնաժողովն աշխատում է հոսանքի թանկացման հայտն ուսումնասիրելու վրա, ծավալը շատ է, ժամանակ է պետք: Հայտը պետք էր ուղարկել ոչ թե Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովին, այլ միանգամից` դատախազություն. թվերն ակնհայտ են: Մի բան կասեմ` գազի հանձնաժողովի խախտումների անալոգը նույն հոսանքի խախտումների հիմքում է դրած, նույն մեխանիզմն է կիրառվել: Գազի հանձնաժողովի եզրակացությունները շատ կիրառելի են այստեղ»,- Ազատության հրապարակում` «Ո՛չ թալանին» ակցիայի ժամանակ ասաց պատգամավոր Արամ Մանուկյանը: «Սա պետք է համաժողովրդական կայծ դառնա, համակարգչի դիմաց նստելով ու կոչեր անելով չէ: «Ֆեյսբուքով» չես կարող իշխանություն քշել, հրապարակով` կարող ես»,- դիմելով հասարակությանը` հավելեց նա:
3174 | 3
Facebook