Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բաքվի Եվրոպական խաղերին Հայաստանի մասնակցությունը վերջինի դիվանագիտական հաղթանակն է. ԵՕԿ-ի նախագահ

11:36, շաբաթ, 23 մայիսի, 2015 թ.
Բաքվի Եվրոպական խաղերին Հայաստանի մասնակցությունը վերջինի դիվանագիտական հաղթանակն է. ԵՕԿ-ի նախագահ

Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Փեթ Հիքին «France Press» գործակալության հետ զրույցում անդրադարձել է հայ մարզիկների՝ Բաքվում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու որոշմանը: Ինչպես հաղորդում է «Asbarez»-ը, Հիքին նշել է, որ հայ մարզիկների այդ որոշումը ցույց է տալիս, թե ինչպես կարող է սպորտը հաղթել քաղաքականությանը:

«Մենք արժեքավոր քայլ կատարեցինք՝ համոզելով Հայաստանին մասնակցել այդ խաղերին»,- նշել է Հիքին:

Աղբյուրը նշում է, որ, ըստ Հիքիի, Հայաստանի որոշումը վերջինի դիվանագիտական հաղթանակն է: ԵՕԿ-ի նախագահը հավելել է նաև, որ ինքը տեղեկացված է Ադրբեջանում քաղաքական և քաղաքացիական իրավունքների խախտումների դեպքերի մասին, սակայն, այնուամենայնիվ, իրավասու չէ միջամտել ինքնիշխան պետության ներքին գործերին:
5763 | 0
Facebook