Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լեհաստանում այսօր նախագահական ընտրություններ են

12:40, կիրակի, 10 մայիսի, 2015 թ.
Լեհաստանում այսօր նախագահական ընտրություններ են

Այսօր՝ մայիսի 10-ին, Լեհաստանում անց են կացվում նախագահական ընտրություններ: Նախագահի պաշտոնի համար 11 թեկնածու է պայքարում, այդ թվում նաև՝ գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, ով հաղթողի գլխավոր հավակնորդն է:

Դիտորդները վստահ են, սակայն, որ թեկնածուներից ոչ ոք չի կարող ստանալ ձայների անհրաժեշտ մեծամասնությունն, ու երկու շաբաթ անց ընտրությունների 2-րդ փուլ կլինի: Լեհաստանում նախագահական ընտրություններին իր ձայնը տալու իրավունք ունի մոտ 30 միլիոն ընտրող:

11178 | 0
Facebook