Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայրենիքն սկսվում է սահմանին կանգնած զինվորից». համերգ-հանդիպումներ՝ սահմանամերձ գոտիների զինվորների համար

19:03, երկուշաբթի, 04 մայիսի, 2015 թ.
«Հայրենիքն սկսվում է սահմանին կանգնած զինվորից». համերգ-հանդիպումներ՝ սահմանամերձ գոտիների զինվորների համար

«Հայրենիքն սկսվում է սահմանին կանգնած զինվորից». այս խորագրով հեղինակային երգի համերգ-հանդիպումներ են իրականացվում սահմանամերձ գոտու զինվորների համար:

Երգահան-կատարողները հյուընկալվել են ՀՀ սահմանամերձ շրջանների զորամասեր: Մայիսի 3-ին` համերգ-հանդիպում է կայացել Արարատում գտնվող Վ. Սարգսյանի անվան զորամասում:

Նախաձեռնության ղեկավար Վախթանգ Հարությունյանի խոսքով` երգացանկում ընդգրկված են հայերեն ու հայեցի երգեր, որոնց միջոցով փորձում են հայկական շունչ փոխանցել զինվորներին: «Զինվորը և մեր սահմանը պետք է լինեն պինդ, իսկ դրա համար պիտի զինվորը ոգևորված լինի: Ես կարծում եմ, որ ծառայությունը չի ավարտվում բանակում, այլ սկսվում է, և ամբողջ կյանքում այդ ծառայությունը շարունակվելու է հանուն հայրենիքի»,- համոզված է Վախթանգ Հարությունյանը:

Վ. Սարգսյանի անվան զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր Թումանյանի փոխանցմամբ` նման ձևաչափով առաջին անգամ է համերգ կազմակերպվում զորամասում, ինչն անպայման դրական լիցքեր կհաղորդի զինվորներին: Նրա խոսքով` կարևոր է, թե ինչպես են բանակում դիմավորում նորակոչիկին: «Մեր վերադասի կողմից հատուկ է դա դրված. այնպես անել, որ նորակոչիկն իրեն զգա ինչպես հայրական օջախում: Ամեն ինչ անում ենք, որպեսզի բանակ-հասարակություն կապը սերտանա»:

3054 | 0
Facebook