Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կորուսյալ լճի» անբացատրելի առեղծվածը փակուղու առաջ է կանգնեցրել գիտնականներին

22:03, երկուշաբթի, 04 մայիսի, 2015 թ.
«Կորուսյալ լճի» անբացատրելի առեղծվածը փակուղու առաջ է կանգնեցրել գիտնականներին

ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի «Կորուսյալ լիճը» տարվա մեծ մասը նման է ամենասովորական լճի՝ հանդարտ ու խաղաղ: Բայց հենց ձմեռն անցնում է, հայտնվում է խորհրդավոր անցք, որով էլ ամբողջ ջուրը հոսում է անհայտ ուղղությամբ՝ թողնելով չոր, անապատային բնանկար: Այս առեղծվածը մինչ օրս էլ գիտնականներին փակուղու առաջ է կանգնեցրել:

Ուիլլամեթթի Ազգային պարկի մամլո քարտուղար Ջուդ Մաքհյուն վերջերս հայտնել է, որ այդ անցքն այդտեղ եղել է միշտ, և գիտնականների մոտ մի հիպոթեզ է առաջ քաշվել, որը կարող է տալ առեղծվածի բացատրությունը:

Երկրաբանները կարծում են, որ ամեն ինչում մեղավոր են հրաբուխները կամ ավելի ստույգ, այն վայրը, որտեղ գտնվում է լիճը:

Լճի անհետացման համար, ամենայն հավանականությամբ, մեղավոր են հրաբխային խողովակները, որ ներթափանցում են հրաբխային լանդշաֆտի մեջ և քաշում ջուրը:
Երկրաբանները գտնում են, որ ժամանակին այստեղ հրաբուխ է ժայթքել և լավայի հոսքերը հողի ընդերքում հսկայական թունելներ են ձևավորել:
Նմանատիպ լավային անցքեր հայտնաբերվել են կորուսյալ լճից մի քանի կմ հեռավորության վրա, №20 մայրուղու խաչմերուկում: Սակայն հարցը, թե որտեղ է հոսում այդ ամբողջ ջուրը, փակուղու առաջ է կանգնեցրել գիտնականներին:

Լճի հետ կապված ևս մի տարօրինակ երևույթ կա: Տեղի բնակիչները նրա մեջ մշտապես տարօրինակ իրեր են հայտնաբերում՝ ավտոմեքենայի մասեր, շարժիչներ և այլ ծավալուն աղբ, որ չգիտես՝ որտեղից է այնտեղ հայտնվում: Մաքհյուն կարծում է, որ, ամենայն հավանականությամբ, դրանք ձկնորսների հուսահատ փորձերն են՝ ինչ-որ կերպ փակել անցքը, որպեսզի ջուրն այլևս չգնա, և իրենց գործը չկանգնի:

13943 | 0
Facebook