Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հունիսի սկզբին երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները կայցելեն զորամասեր

17:25, երկուշաբթի, 27 ապրիլի, 2015 թ.
Հունիսի սկզբին երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները կայցելեն զորամասեր
     Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների՝ արդեն ավանդական դարձած այցերի կազմակերպման և ժամկետների հստակեցման նպատակով քննարկումներ են իրականացվել համապատասխան կառույցների հետ: Այս մասին զեկուցվել է այսօր՝ ապրիլի 27-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
     Ըստ այդմ, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, առավել նպատակահարմար է դիտարկվել այցը կազմակերպել հունիսի առաջին տասնօրյակում: Քաղաքապետը հանձնարարել է հավուր պատշաճի նախապատրաստվել հերթական այցի կազմակերպմանն ու պարբերաբար զեկուցել ընթացքի մասին:
2479 | 0
Facebook