Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Աշխարհի երբեմնի ամենագեր տղամարդը կենթարկվի ավելորդ մաշկի հեռացման վիրահատության

17:10, կիրակի, 26 ապրիլի, 2015 թ.
Աշխարհի երբեմնի ամենագեր տղամարդը կենթարկվի ավելորդ մաշկի հեռացման վիրահատության

Ժամանակին աշխարհի ամենագեր մարդու տիտղոսը կրած անգլիացի Փոլ Մեյսոնն, ինչպես հայտնել էինք, ստամոքսի շունտավորման շնորհիվ նիհարել էր ավելի քան 290 կիլոգրամով: Ժամանակին նա կշռելիս է եղել 441 կգ: Սակայն ավելորդ կիլոգրամներից ազատվելն այնքան էլ չի երջանկացրել 54-ամյա Փոլին, քանի որ նա գերի է դարձել իր մարմնից կախված ավելորդ մաշկին: Դեռ 2012-ին Փոլը հրապարակայնորեն դիմել էր բոլորին՝ խնդրելով օգնել իրեն ազատվել ավելորդ մաշկից: Անգլիայի պարտադիր բուժապահովագրության ֆոնդը հրաժարվելիս է եղել վճարել համապատասխան վիրահատության համար, քանի դեռ Փոլի քաշը չի կարգավորվել:

Որոշ ժամանակ անց Փոլի մասին իմացել է Նյու Յորքում աշխատող պլաստիկ վիրաբույժ Ջենիֆեր Կապիան, ով համաձայնել է վիրահատություն անցկացնել, եթե միայն նա կարողանա գումար գտնել և հասնել ԱՄՆ: Փոլին հաջողվել է հասնել ԱՄՆ, որտեղ ապրում է իր հարսնացուն, իսկ եկող երեքշաբթի դոկտոր Կապիան կիրագործի իր խոստումը և կիրականացնի ավելորդ մաշկից ձերբազատման վիրահատություն:

24346 | 0
Facebook