Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Նիհարել 300 կգ-ով

23:49, չորեքշաբթի, 15 մայիսի, 2013 թ.
Նիհարել 300 կգ-ով

Երբեմնի 444 կգ-ոց բրիտանացին, որ համարվել էր աշխարհի ամենագեր մարդը, նիհարել է 300 կգ-ով: Այժմ 51-ամյա Փոլ Մեյսոնը կշռում է 159 կգ, իսկ իր քաշի երկու երրորդը կորցրել է շնորհիվ վիրահատության: Հիմա նրա ստամոքսը հավկիթի մեծության է: Նա սրանով չի բավարարվում, պլանավորում է նիհարել մինչև 88 կգ, որից հետո կձերբազատվի ավելորդ մաշկից, որը մնացել է երբեմնի գիրությունից հետո: Ավելորդ մաշկը կշռում է 50 կգ և խանգարում է տեղաշարժվելիս, սակայն այն վիրահատելու համար անհրաժեշտ է 60 հազար ֆունտ սթերլինգ: Պետությունը, որ մինչ այդ վճարել էր Փոլի նախկին վիրահատության համար, այժմ օգնելու պատրաստակամություն չի հայտնել:

22248 | 9
Facebook