Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բերձորի դեպքերի գործով ԼՂՀ 10 ոստիկան կազատվի աշխատանքից

20:05, ուրբաթ, 06 մարտի, 2015 թ.
Բերձորի դեպքերի գործով ԼՂՀ 10 ոստիկան կազատվի աշխատանքից

Սույն թվականի մարտի 6-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունում կայացավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկման ենթարկվեց 2015 թվականի հունվարի 31-ին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրազեկման ավտոերթի անցկացման ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումները:
     Մանրակրկիտ վերլուծության ենթարկելով ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված բոլոր ապացույցները` հանձնաժողովը որոշեց միջնորդել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետին` ոստիկանության 25 ծառայողների ըստ իրենց թույլ տված կարգապահական խախտումների բնույթի և ծանրության աստիճանի ենթարկել համապատասխան տույժերի: Հանձնաժողովի որոշման համաձայն` ոստիկանության 10 ծառայողներ ենթակա են ոստիկանությունում ծառայությունից ազատման, 9-ը` խիստ նկատողության, իսկ 6-ը` նկատողության:
    
     ԼՂՀ ոստիկանություն

4942 | 6
Facebook