Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փաստաբանը պնդում է, որ վթարի ժամանակ Հենրի Մայքլ Գևորգյանը ղեկին չի եղել (տեսանյութ)

12:55, երեքշաբթի, 03 մարտի, 2015 թ.
Փաստաբանը պնդում է, որ վթարի ժամանակ Հենրի Մայքլ Գևորգյանը ղեկին չի եղել (տեսանյութ)
     Արդեն հայտնել էինք, որ Լոս Անջելեսում տեղի ուենցած փողոցային ապօրինի մրցարշավի ժամանակ տեղի ունեցած վթարի համար կասկածվում է երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի որդին՝ 21-ամյա Հենրի Մայքլ Գևորգյանը: Հիշեցնենք, որ վթարի հետևանքով մահացել էին երկու երիտասարդներ, ևս մեկը վիրավորվել էր:
     Սակայն Մայքլ Գևորգյանի փաստաբանը պնդում է, որ երիտասարդը վթարի պահին չի եղել մեքենայի ղեկին: Նա նշել է, որ իրավապահների ձեռքի տակ հայտնված տեսանյութում երևում է, որ տղան կանգնած է և լույսով նշան է տալիս, որ սկսեն: «Նա ուզում էր ճիշտ բան աներ. ծանր վիճակում է: Ինքը տրավմատիկ 2 տարի է ունեցել, ծնողները մահացել են: Նախկինում դատված չի եղել, շատ լավ տղա է»,- ասել է փաստաբանը:
4044 | 0
Facebook