Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ալ-Քաիդա»-ն ահաբեկչություն էր ծրագրել Ռուսաստանում. ԶԼՄ-ներ

13:40, հինգշաբթի, 26 փետրվարի, 2015 թ.
«Ալ-Քաիդա»-ն ահաբեկչություն էր ծրագրել Ռուսաստանում. ԶԼՄ-ներ

Պակիստանի՝ Ուսամա բեն Լադենին պատկանած բնակարանի խուզարկության արդյունքում հայտնաբերվել են մի շարք փաստաթղթեր, որոնք պատմում են կազմակերպության կողմից ծրագրված ահաբեկչական գործողությունների մասին: Ինչպես հաղորդում է «Թելեգրաֆ»-ն, այդ փաստաթղթերի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Ալ-Քաիդա» խմբակցությունը ահաբեկչական գործողություններ է ծրագրել եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում նաև՝ Ռուսաստանում:

Աղբյուրը նշում է, որ այդ փաստաթղթերը բացահայտվել են Աբիդ Նասիրի՝ միջազգային ահաբեկչական դավադրության մեջ մասնակից լինելու հարցով Նյու Յորքում ընթացող դատական գործի շրջանակներում:

Մասնավորապես՝ «Զեկույց արտասահմանյան օպերացիաների վերաբերյալ» վերնագրով փաստաթուղթը գրվել է 2009թ. խմբակցության ղեկավարի համար, և պատմում է «Ալ-Քաիդա»-ի նպատակի մասին՝ ուղարկել «Մահմեդական եղբայրներին» Ռուսաստան, Մեծ Բրիտանիա և եվրոպական այլ երկրներ: Զեկույցի մեջ նշվում է, որ ուղարկվող անձինք հատուկ հանձնարարականներով են մեկնելու, սակայն իրենց թիրախը կարող են ընտրել ըստ իրենց ցանկության:

Նշենք, որ պակիստանցի ուսանող Աբիդ Նասիրը ձերբակալվել էր 2009թ.՝ Մանչեսթեր քաղաքում, որից 4 տարի անց տեղափոխվել էր Միացյալ Նահանգներ:

6770 | 0
Facebook