Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արտակ Խաչատրյան. «Արմեն Ալավերդյանը` որպես պետական պաշտոնյա, մեզ համար գոյություն չունի»

14:06, հինգշաբթի, 29 հունվարի, 2015 թ.
Արտակ Խաչատրյան. «Արմեն Ալավերդյանը` որպես պետական պաշտոնյա, մեզ համար գոյություն չունի»
     «Պատասխա՛ն, պատասխա՛ն» վանկարկումներով ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչները «Շրջանառության հարկի մասին» օրենքը կասեցնելու պահանջով շարունակում են բողոքի ակցիան:
     Դիմելով Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավեդյանին, ով օրեր առաջ հայտարարել էր, որ կառավարությունն արդեն ընդառաջել է գործարարների պահանջին ու նահանջելու տեղ չկա, ձեռներեց Արտակ Խաչատրյանն ասաց. «Արմեն Ալավերդյանը` որպես պետական պաշտոնյա, մեզ համար գոյություն չունի: Հարկ է նկատել, սակայն, որ նա միանձնյա որոշող չէ, կան ավելի բարձր կանգնած անձինք, ուստի կոչ ենք անում վերջիններին` հետամուտ լինել մեր պահանջներին, թե չէ Արմենի օրին կընկնեն, կդառնան ժողովրդի շահերը չներկայացնող Արմեններ»:
4395 | 0
Facebook