Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մարիուպոլի դեպքերը կրկին ցույց տվեցին Ռուսաստանի իրական նպատակը. Փաուեր

10:57, երեքշաբթի, 27 հունվարի, 2015 թ.
Մարիուպոլի դեպքերը կրկին ցույց տվեցին Ռուսաստանի իրական նպատակը. Փաուեր

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը հայտարարել է, որ անցած շաբաթ Ուկրաինայի Մաիրուպոլ քաղաքում տեղի ունեցած միջադեպը կրկին ցույց տվեց, որ Ռուսաստանի նպատակն ավելի շատ ուկրաինական տարածքներ իր հսկողության տակ վերցնելն է: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»-ը:

«Թեև Ռուսաստանի թիրախում արդեն նոր կետեր են հայտնվում, սակայն ակնհայտ է, որ նրա նպատակը մնում է նույնը. Ուկրաինային պատկանող ավելի շատ շրջաններ գրավելը և իր հսկողության տակ եղած ուկրաինական տարածքները մեծացնելը»,- հայտարարել է Փաուերը՝ Մարիուպոլի դեպքերի հարցով երեկ ՄԱԿ ԱԽ-ում հրավիրված արտահերթ նիստի ժամանակ:

6167 | 0
Facebook