Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ո՞վ էր առևանգել սիրիահայ մտավորականին

18:14, հինգշաբթի, 23 մայիսի, 2013 թ.
Ո՞վ էր առևանգել սիրիահայ մտավորականին

Դեռ երեկ երեկոյան լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ Սիրիայում առևանգվել է հայազգի մտավորական` գրող, արձակագիր, դերասան, բեմադրիչ, արաբական կինոաշխարհում մեծ ճանաչում վայելող, Հայկական բարեգործական ընդհանուր միության` Հալեպի թևի տնօրենների խորհրդի նախագահ 70-ամյա Հակոբ Միքայելյանը:
     Առևանգմանն անդրադարձել է նաև Ստամբուլում հրատարակվող հայկական «Ագօս» թերթը` գրելով, որ Հակոբ Միքայելյանն առևանգվել է էլ-Նուսրա խմբավորման կողմից:
     Հիշեցնենք` Միքայելյանն առևանգվել էր Հալեպից Բեյրութ ճանապարհին: Սակայն ճանապարհին ավտոբուսը շրջափակվել է էլ-Նուսրա խմբավորման անդամների կողմից: Միքայելյանին ավտոբուսից դուրս հանելուց հետո այն շարունակել էր ճանապարհը: Համաձայն ընտանիքից ստացած լուրերի` Միքայելյանը զանգահարել է նրանց և պատմել իրավիճակի մասին:
     Ընտանիքը նաև տեղեկացրել է, որ Միքայելյանը վարչակարգի կողմնակից լինելու պատճառով դատապարտվել է 3 ամսվա ազատազրկման:

Աղբյուրը` agos.com.tr
4746 | 1
Facebook